Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, պատասխանելով հարցին, թե ինչու է ԱՄՆ-ը դեմ, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանի տարածքին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից: Քիրբին նաեւ նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունն արդեն իսկ սրվել է։
Արդյո՞ք Ուկրաինան իրավունք ունի հարձակվելու Ռուսաստանի տարածքի վրա հարցին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլին նախօրեին պատասխանել է, որ Ուկրաինան օրինական իրավունք ունի պաշտպանելու իրեն եւ հարկ եղած դեպքում ուժ կիրառելու նաեւ իր սահմաններից դուրս՝ խաթարելու համար Ուկրաինայի վրա ուժ կիրառելու Ռուսաստանի ռազմական կարողությունը: