Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին. դրանք բխում են ամբողջ Հարավային Կովկասի շահերից։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել եւ խաղում մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարեւոր միջնորդական դեր խաղաց 2021-ին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։