ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի պաշտպանության բանակն իր հերթին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի 10։00-ի սահմաններում իբր կրակ են բացել Արցախի Շուշիի շրջանի՝ Բաքվի վերասկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Շուշիի եւ Մարտունու շրջաններում իբրեւ թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ»,- հայտնել են Արցածի ՊԲ մամուլի ծառայությունից։