Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը նվազել է 24 սանտիմետրով։
ՀՀ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ 2023-ի հունիսի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա է՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի համեմատ։
2023-ի հունվար-մայիսի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 60 միլիոն 630 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023-ի մայիսի վերջին տասնօրյակի ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 23 միլիոն 965 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։