ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է One Run միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է «Հանրապետության հրապարակի» մետրոյի մոտից եւ անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:
Հունիսի 4-ին՝ 07:00-14:30-ը, երթեւեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09:00-14:00-ը՝ նաեւ Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: