Հանրային հեռուստաընկերությունում հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առեւտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրել են հայ-չինական պայմանագիր, որով հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով նախատեսվում է ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2023-ին:
Նոր հեռուստաստուդիան լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: