ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեեւը հայտնել է, որ ըստ պետությունների ղեկավարների հանձնարարականների՝ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաեւի, Մհեր Գրիգորյանի եւ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ, սկսել է իր աշխատանքը:
Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին հայտնել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի հատման տեխնիկական հարցերին: Սա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստն էր։
2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ստեղծել երեք երկրի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի հաստատման վրա։