Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալեմի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների եւ անվտանգային հարցերի շուրջ։