Ադրբեջանի արտգործնախարարությունը քաղաքացիներին կոչ է անում առանց անհրաժեշտության չայցելելու Իրան։ «Հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով սահմանափակվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկա պահին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք Իրանում են, պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։ Ավելի վաղ Բաքվում փակվել էր Իրանի մշակութային ներկայացուցչությունը։