Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից 180-ի աջակցությունը Կորեայի Հանրապետության անդամակցությանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, գլոբալ դիվանագիտության հաղթանակն է:
Կորեայի Հանրապետությունն իր պատմության մեջ երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում։ Նախկինում հարավկորեական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է եղել 1996-1997 եւ 2013-2014 թվականներին: Ակնկալվում է` խորհրդի աշխատանքներին մասնակցությունը Սեուլին հնարավորություն կընձեռի ամրապնդելու համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միջազգային կազմակերպության շրջանակում եւ առաջ տանելու սեփական նախաձեռնությունները Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ:
Բացի Կորեայի Հանրապետությունից` 2024-2025 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են ընտրվել նաեւ Ալժիրը, Գայանան, Սլովենիան եւ Սիերա Լեոնեն։