Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից տեղեկություն է ստացվել Եվրոպական դատարանին Ադրբեջանի ներկայացրած՝ մայիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանից առեւանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ ՝ ներառյալ բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանների մասին մանրամասները:
ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների եւ փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչեւ հունիսի 16-ը: