Այսօր գրադարանները զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներին համընթաց, եւ մենք անընդհատ ու մեծ լարումով փորձում ենք հետ չմնալ այդ զարգացումներից։ Մեզ մտահոգում է նաեւ գրադարանային ֆոնդերում թվայնացվող միլիոնավոր էջերի պահպանման հարցը, որը հսկայական նշանակություն ունի գիտելիքի կուտակման, տեղայնացման եւ փոխանցման գործում։