Հունիսի 7-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ: