Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ուսումնասիրելով Հերացի փողոցի ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ կառավարման խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ երթեւեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները, որոշում է ընդունվել խնդրի լուծման նպատակով հունիսի 9-ից արգելել տրանսպորտային միջոցների կայանումը նշված փողոցում: