ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հունիսի 8-ին ներկայացրել է նախագիծ, ըստ որի՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության գրավչությունն ավելացնելու նպատակով ամեն տարի պետական աջակցության նպատակային ծրագրերի շահառու կդառնան նաեւ ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող, եւ կբարելավվեն նրանց բնակարանային պայմանները:
«Նախագծի ընդունման դեպքում, 2024-ից սկսած, յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից»,- նշել է ԱԱԾ տնօրենի տեղակալը: Նա հավելել է, որ ծրագրի իրականացման համար պետբյուջեից, մոտավոր հաշվարկով, տարեկան կպահանջվի 157 միլիոն դրամ: