ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են մայիսի 26-ին միջդիրքային ճանապարհին առեւանգված եւ մայիսի 28-ին Ադրբեջանում կալանավորված երկու հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին։
Ամատունին հավելել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հայ զինծառայողների հետ, օգնել նրանց կապ հաստատել ընտանիքների հետ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել: