ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Բադալյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է շարունակեին արտգործնախարարների մակարդակով, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ից Վաշինգտոնում։