Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 8-ին այցելել է Սյունիքի մարզ: Այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ բնակիչների հետ: Վերջիններս ԱՄՆ դեսպանին են ներկայացրել անվտանգության միջավայրին վերաբերող իրենց մտահոգությունները:
Դեսպանն այցելել է նաեւ Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ «Յուրաքանչյուրն արժանի է ապահովության եւ անվտանգության, որն իր հետ կբերի տեւական եւ արդարացի խաղաղությունը,- նշել է Քրիստինա Քվինը: