Բելառուսական Motolko help պարբերականը գրում է, որ բելառուս լրագրող եւ վերլուծաբան Անտոն Մոտոլկոյի՝ Բելառուսի երկաթուղայինների համայնքից քաղած տվյալներով՝ 2022-ի հունվարից մինչեւ 2023-ի փետրվար Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով 13 ամսվա ընթացքում Ռուսաստանին է փոխանցվել 131 հազար 582 տոննա զինամթերք։ Այսպիսով՝ ամսական միջին հաշվով արտահանվել է մոտ 10 հազար 121 տոննա։ Մինչեւ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ներխուժման սկիզբը ծավալները տասն անգամ ավելի փոքր էին եւ սկսեցին աճել 2022-ի փետրվարի 24-ից անմիջապես հետո։
2022-ի հունվարին եւ փետրվարին ՌԴ է արտահանվել 203 տոննա, իսկ արդեն 2022-ի մարտին՝ 12,5 անգամ ավելի՝ 2558 տոննա։ Իսկ հաջորդ ամիս՝ 2022-ի ապրիլին, ՌԴ զինամթերքի արտահանման ծավալների գագաթնակետին է հասել վերլուծված ողջ ժամանակահատվածի համար՝ ամսական 29 հազար 741 տոննա։ Երկրորդ ամիսը ծավալով եղել է 2023-ի հունվարը՝ 24 հազար 421 տոննա։ Ամենամեծ արտահանումը կատարվել է Բելառուսի տարածքում գտնվող 9 երկաթուղային կայարաններից։ Բելառուսից Ռուսաստան տեղափոխված արկերը դուրս են բերվել ոչ միայն ՌԴ տարածք, այլեւ անմիջապես Ուկրաինայի բռնազավթած տարածքներ, ներառյալ՝ Ղրիմ, ինչպես նաեւ Վրաստանի բռնազավթված տարածք։