ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 9-11-ը ՀՀ տարբեր տարածքներում՝ Երեւան, Աբովյան քաղաքներում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում եւ Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին նկատված օձերի վերաբերյալ 31 ահազանգ է ստացել:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր ժամանած փրկարարները տեղազննում անցկացնելիս հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: