«Ուկրաինայի երկաթուղիներ» բաժնետիրական ընկերությունը փորձնական ռեժիմով գործարկել է միջքաղաքային գնացքներում կանանց համար նախատեսված առաջին կուպեները։ Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, Ուկրաինայի Նախարարների կաբինետ խնդրագիր էր ներկայացվել 6 ժամից ավելի երկար երթուղով գնացքներում կանանց եւ տղամարդկանց վագոններ տրամադրելու վերաբերյալ։ Ստորագրահավաքի հեղինակները նշել են, որ մարդիկ հաճախ են հագուստը փոխում գնացքներում, ինչը խնդրահարույց է անել հակառակ սեռի ներկայացուցչի ներկայությամբ։
«Երկար երթուղիների կուպեում կամ առաջին կարգի գնացքներում կին ուղեւորները չեն կարողանում քնել՝ նեղվելով տղամարդ ուղեւորների ներկայությունից: Գնացքների վագոններում անընդունելի վարքագծի դեպքեր հաճախ են գրանցվում, ընդհուպ բռնաբարություններ»,- նշված է խնդրագրում։ Նախագահի աշխատակազմն աջակցել է կին ուղեւորների անվտանգության համար գնացքներում կանացի կուպեներ մտցնելու մասին ստորագրահավաքին։ Անհրաժեշտ թվով ձայներ հավաքելուց հետո «Ուկրաինայի երկաթուղիներ» որոշել է մի քանի ամիս կանանց կուպեներ գործարկել միջքաղաքային գնացքներում։ Դրանցով երթեւեկելու իրավունք ունեն նաեւ մինչեւ 6 տարեկան երեխա ունեցող կանայք։
Կանանց վագոնների տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն բջջային հավելվածում հունիսի 30-ից, մասնավորապես ՝ «Խարկով-Յասինյա», «Կիեւ-Ուժգորոդ», «Դնեպր-Տրուսկավեց» եւ Կիեւ-Կրիվոյ Ռոգ ուղղություներով: Վագոնի տոմսի արժեքը չի տարբերվում սովորական վագոնով երթեւեկելու արժեքից։