ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտնել է, որ Հայաստանի պետական պարտքը հունիսի 12-ի դրությամբ 10 միլիարդ 637 միլիոն դոլար կամ 4 տրիլիոն 186 միլիոն դրամ է։ «Եթե չեզոքացնենք դրամի արժեզրկման գործոնը, մեր պարտքը կկազմի մոտ 53%»,- նշել է Հովհաննիսյանը։ Ըստ նրա` ՀՆԱ-ի հետ պետական պարտքի հարաբերակցությունը նախատեսվում էր 58,4%-ի մակարդակին, սակայն իջել է 46,7%-ի։
Տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ 2022-ի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 10 միլիարդ 638 միլիոն դոլար է: Մեկ տարում այն աճել է 15,3%-ով կամ 1 միլիարդ 412 միլիոն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը եղել է մոտ 4 միլիարդ 189 միլիոն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 միլիարդ 610 միլիոն դոլարով կամ 62,5%-ով: