Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի՝ Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան: Համապատասխան օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նա ներկայացրել է ԱԺ-ում:
Ըստ փոխնախարարի՝ կլինի նաեւ գույների ու ձեւերի փոփոխություն: Գործող օրենսդրությամբ այդ գույնը կարմիրն է: Ըստ նրա՝ դա վերանայման կարիք ունի: Վճարման առավելագույն չափերն օրենքով արդեն իսկ սահմանված են: Երբ գոտիավորումը կկարգավորվի, համայնքի ավագանու որոշմամբ կսահմանվեն տարբերությունները, թե որ դեպքում ինչ վճար կգանձվի: