ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ի 18:40-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Միաժամանակ ՀՀ ՊՆ-ից հերքել են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն, ըստ որի 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: