Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային, արեւելյան եւ հարավ-արեւմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: «09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն եւ Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 15-ի 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։