ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների շնորհիվ ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ Հայաստանի Հանրապետության տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորվելու մասին։