Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիան հունիսի 15-ին Կոնյեում` երկրի ռազմաօդային ուժերի 3-րդ հրամանատարության բազայում, անցկացրել է «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ իրագործում են զինվորական ավտոշարասյան պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի սցենարը։
Զորավարժություններում ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Վարժանքներին մասնակցել են զինվորականներ Ադրբեջանից, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից եւ Կատարից։ Որպես դիտորդ զորավարժություններին ներկա էին Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Գերմանիայի ԶՈՒ ներկայացուցիչները։ Վարժանքներին հետեւել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլա Գյուլանը։
Զորավարժությունների շրջանակում դրված բոլոր առաջադրանքները հնարավորինս մոտեցվել էին մարտական պայմաններին։ Ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիան տեղորոշման ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ ուղղաթիռներ։ Բացի դրանից՝ առաջին անգամ կիրառվել են T70 բազմաթիրախային ու Կատարի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռները։