Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարություններում հերքել են Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները, ըստ որոնց՝ հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ 00:15-00:20-ը, իբր կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Արցախի ՊՆ-ն էլ ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16-ին` 00։50-04:10-ը, իբր կրակ են բացել Արցախի Շուշիի շրջանի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։