ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։
«Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում: