ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն սահմանին բախումները դեռ շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Նման պայմաններում դժվար է բանակցություններ վարել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացման ժամկետներին, ապա, ըստ ՌԴ փոխվարչապետի, այդ հարցի հստակ պատասխան դեռ չկա: «Երբ պայմանավորվենք եւ համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություններ դրվեն, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել երկաթուղու վերականգնումը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին, ու որից օգտվում էին ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները»,– ասել է նա։ Օվերչուկը նշել է, որ աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո նստեն քննարկելու տրանսպորտային հաղորդակցության վերականգնman հարցը:
Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը, հունիսի 2-ի եռակողմ աշխատանքային խմբի նիստն ամփոփելով, նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման երկխոսությունում էական առաջընթաց կա: