ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 19-ին՝ 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 19-ին՝ 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի եւ Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան:
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ հունիսի 18-ի 09:30-ից հունիսի 19-ի 01։08-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու եւ Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ըստ Արցածի ՊԲ-ի՝ հունիսի 19-ի 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։