ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 20-ին՝ 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ հունիսի 19-ի 11:05-ից հունիսի 20-ի 07։55-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու, Շուշիի եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 19֊ի 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։