Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ըստ նիստերի ժամանակացույցի, նախատեսված է հունիսի 23-ին: Հանդիպումը նշանակված է 10:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
Անցյալ շաբաթ Դի Կարլոն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի եւ Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովի հետ։