Գոնե իմ տպավորությամբ մինչ այս պահը Հայաստանին հաջողվել է որոշակի ընկալելիություն ձևավորել Ռուսաստանի և Արևմուտքի համար, որ Հայաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ չեզոք է, բալանսավորված է։ Այս դիրքորոշման էությունը դեռևս հասկանալի է մնում մեր գործընկերների համար, նաև հաշվի առնելով մեր ունեցած բազմաթիվ խնդիրները։