Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգունը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգ են ստեղծում։
Օդային կառավարման միասնական համակարգը երկու պետությունների ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող կարեւորագույն ծրագրերից է, որով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ վերահսկելու Ադրբեջանի օդային տարածքը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Գերգունն ընդգծել է, որ երբ այս նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի կառավարման միասնական գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչեւ Կասպից ավազան ընկած տարածքը։