Արցախի պաշտպանության նախարարությունում հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն, ըստ որի ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին 20:10-ի սահմաններում իբր կրակ են բացել Արցախի Շուշիի շրջանի Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանական գերատեսչությունում Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն են որակել։
Ավելի վաղ հերքվել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն, ըստ որի ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին, 08։45-ի սահմաններում իբր կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։