Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 21-ին՝ 04:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 21-ի 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։