Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ նախկինում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հնարավորությունը բացառող Ֆրանսիան ներկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը համարում է Կիեւի անվտանգության երաշխիք: Փարիզը աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ հուսալով նման կերպ դյուրացնել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունները: Ֆրանսիայում համոզմունք են հայտնել, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին կարող է Ռուսաստանին հետ պահել ռազմական գործողությունից կամ էլ հակամարտության ավարտից հետո կկանխի նրա կողմից ցանկացած նոր ագրեսիա:
Միաժամանակ պարբերականը հավելել է, որ Ֆրանսիան հակամարտության պայմաններում թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, դա հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարել էր, որ հակամարտության ժամանակ Ուկրաինայի մուտքն այդ կազմակերպություն անհնար է, դա հասկանում են դաշինքի երկրները եւ Կիեւը։