ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույցում հայտնել է, որ հունիսի 21-ին առաջիկա հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւից դրական պատասխան է ստացել։ Նա հավելել է, որ հանդիպման վայրի, ժամի եւ ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա: «Ենթադրում եմ` մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,– նշել է Գրիգորյանը` հավելելով, որ հանդիպմանը քննարկելու են օրակարգային հարցեր։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ էր ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը։ Ըստ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի` առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն են առաջացնում: