ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 22-ին՝ 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետեւանքով վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման եւ զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։