Էրդողանի վերընտրվելով պայմանավորված՝ մենք տեսնում ենք, որ քննարկումներն են որոշակի կոշտացել՝ առաջին հերթին հենց Թուրքիայի: Նաեւ Ադրբեջանը սկսել է ավելի համարձակ հայտարարություններ անել: Տեսնենք, թե արդյոք կհաջողվի Հայաստանին, իհարկե միջազգային հանրության օգնությամբ, թույլ չտալ, որ Ադրբեջանը հետքայլ անի գոնե այն ճշգրտումներից, որոնք տեղի են ունեցել մայիսի սկզբին: