Team Telecom Armenia-ից հայտնել են, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Պատճառված անհարմարությունների համար հայցելով բաժանորդների ներողամտությունը՝ ընկերությունում նշել են, որ Վրաստանում աշխատանքներ են տարվում Team Telecom Armenia-ի հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
«Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։