ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 համատեղ հայտարարության դրույթների խախտում, որը հանգեցնում է լարվածության խորացման եւ չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ բնականոն մթնոլորտի պահպանմանը։
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթեւեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ ընդգծում է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարեւորությունը: