Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի հարցում։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը մինչեւ 2027 թվականը հստակ գիտեն իրենց անելիքը։
«Երեք պետությունները ձգտում են վերացնելու բոլոր խոչընդոտները եւ Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ դարձնելու, դրանց թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, ընդհանրապես Ասիայի երկրների համար ապահովելու ավելի շատ բեռների անցկացումն այդ միջանցքով»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։