Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 25-ի 12:40-ից հունիսի 26-ի 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի Մարտունու, Ասկերանի, Շուշիի եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 26-ի 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։