Ըստ լեհական Rzeczpospolita պաբերականի՝ լեհերի մեծ մասը համոզված է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հաջող կլինի, թեեւ զգալի մասը կարծում է, որ դա չի ավարտի պատերազմը։ Ըստ «European Truth»-ի՝ դրա մասին են վկայում Rzeczpospolita -ի համար SW Research-ի հարցման արդյունքները։
Հարցումը հունիսի 20-21-ն անցկացրել է SW Research-ը: Հարցին՝ «արդյո՞ք Ուկրաինայի հակահարձակումը հաջող կլինի», հարցվածների 22%-ը դրական է պատասխանել: Նրանց կարծիքով դա կապահովի Ուկրաինայի հաղթանակը եւ պատերազմի ավարտը: Հարցվածների 48,2%-ը կարծում է, որ հակահարձակումը հաջող կլինի, բայց դա պատերազմն ավարտելու հիմք չի ստեղծի: Հարցվածների 12,2%-ը չի հավատում Ուկրաինայի հակահարձակման հաջողությանը։ Հարցվածների 17,6%-ը խոստովանել է, որ այս հարցի վերաբերյալ սեփական տեսակետ չունի։
Ուկրաինական բանակի հաջողությանն առանց պատերազմի ավարտի հավատում է տղամարդկանց 55%-ը, կանանց՝ 42%-ը։ 24 տարեկանից ցածր մարդկանց 53%-ը եւ բարձրագույն կրթություն ունեցող լեհերի 51%-ը համոզված է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման ժամանակ հաջողության կհասնեն, բայց դրանով չեն նպաստի հակամարտության հանգուցալուծմանը։ 2000-3000 զլոտի եկամուտ ունեցող լեհերի 55%-ը համոզմունք է հայտնել, որ հակառակ ուկրաինական հակահարձակման հաջողության հնարավորությանը՝ պատերազմը չի ավարտվի։ Այդ տեսակետն ունի 100 հազարից մինչեւ 199 հազար բնակիչ ունեցող քաղաքներում 57%-ը: