Wizz Air ավիաընկերությունը դեպի Հայաստան չվերթերի վերսկսում է պլանավորում։ Սույն թվականի հունիսի 26-ից մեկնարկելու է Պրահա-Երեւան-Պրահա երթուղով չվերթը:
Շաբաթական կիրականացվի երկու չվերթ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Ավիատոմսեր պատվիրելու կամ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են՝ նախատեսվում է, որ առաջիկայում նոր ավիաըներություններ կսկսեն աշխատել Հայաստանում, որոնց թվում է Flyona-ն։
Նոր ավիաընկերությունները կիրականացնեն թռիչքներ դեպի Հայաստանի այլ մարզեր, կլինեն նաեւ չվերթեր Ռուսաստան-Հայաստան, Հայաստան-Ռուսաստան ուղղություններով եւ թռիչքներ դեպի Եվրոպա։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առայժմ չի հայտել մյուս նոր ավիաընկերությունների անունները։