CNN-ը հայտնել է, որ մինչ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը շաբաթ օրը կդադարեցներ իր «երթը» դեպի Մոսկվա, տարբեր մակարդակների դաշնակիցներն ուկրաինացի պաշտոնյաներին հորդորել են ապստամբության ժամանակ ռուսական տարածքին հարվածներ չհասցնել: Մտահոգություն կար, որ նման հարվածների դեպքում Ռուսաստանն Ուկրաինան եւ Արեւմուտքը կդիտարկեր որպես Պրիգոժինին աջակցող եւ Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող ուժ:
Ըստ CNN-ի՝ ուղերձը Կիեւին փոխանցվել է արտաքին գործերի նախարարների, պատգամավորների մակարդակով եւ դեսպանների միջոցով։ Կիեւին խորհուրդ է տրվել օգտագործել հնարավորությունները Ուկրաինայի տարածքում, բայց չխառնվել Ռուսաստանի ներքին գործերին եւ չհարվածել ՌԴ-ի տարածքում տեղակայված հարձակողական ռազմական օբյեկտներին:
«Ռուսները միշտ ձգտել են ապացուցելու, որ Արեւմուտքը սպառնում է Ռուսաստանի ինքնիշխանությանը, ուստի չարժե սնուցել այն նարատիվը, որ ապստամբությունը արեւմտյան նախաձեռնություն էր»,- հավելել է CNN-ի անանուն աղբյուրը: