ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ աշխատանքին` ուղղված կայուն համաձայնության հասնելուն:
«Այս շաբաթ Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հյուրընկալում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ աշխատանքին` ուղղված ամուր եւ արժանապատիվ համաձայնագրի ձեռքբերմանը: Երկարատեւ խաղաղության բանալին երկխոսությունն է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հասնելու համար. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ եւ շարունակելու է աջակցել նրանց այդ գործում: «Միացյալ Նահանգները ուրախ է ընդունելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ այս շաբաթ բանակցություններին աջակցելու համար, քանի որ նրանք շարունակում են ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասում»,- ասել է Միլլերը: