Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց նախկին 50% զեղչի փոխարեն այսուհետեւ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը:
2024 թվականից շահառուներին բուժման համար անհրաժեշտ անվճար դեղերի ցանկում ավելացվել են 6 նոր հիվանդություններ՝ 1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտը, 2) առաջնային իմունոդեֆիցիտը, 3) կավասակի հիվանդությունը, 4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտը, 5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող խնամյալները եւ 6) ցրված սկլերոզը:
Արդյունքում շուրջ 486 շահառու, մեծամասնությունը՝ երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբեւէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության եւ մահացության ցուցանիշները: Հիմնական դեղերի անվանցանկը եւս լրամշակվել եւ թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով: Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով: